Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/139

Այս էջը սրբագրված է

Հորդում է ժպիտը լուսե․
405 Ամոթխած պառավի նման
Ուզում է, բայց․․․ Հաշվում է ասել․
— Իմ որդին անկողին չուներ,
Բայց նրանք — գիտե՞ք — կունենա՜ն․․․

410 Այսպես էր։
Խանութի առաջ
Նստած՝ խանութպան Համոն
Մտածում էր՝ ինչո՞ւ չկա
Մի փոքրիկ․․․ գարնան․․․ քամի։

415 Մտածում էր՝՝ «Բաղդադ են հասել
Զորքերը անսահման Ռուսի —
Էլ
Սրանք
Ինչո՞ւ են փախել
420 Բիթլիսից, Բաղդադիր, Մուշից։

Ինչո՞ւ են մնացել թափված․
Թող գնան Բիթլիս, Բասեն —
Էլ
Ինչո՞ւ
425 էրզրումն առավ
Անհաղթ Անդրանիկ փաշեն․․․»։

Եվ էս մեծ մտքերից հոգնած՝
- Գնաց տուն, որ փաստոն խաղա։
Իսկ նրա խանութի առաջ
430 Մեռնում էր մի որբ երեխա։