Այսպես էր։
Խանութպան Համոն —
Հավատո՞ւմ եք՝ ա՛յն էլ չտեսավ,
Որ Պողոսը դարձավ զինվոր
435
Ու մինչև Պերեմիշլ հասավ․․․
Բայց երբ առևտուր չկար.
Որպեսզի ձանձրույթից չըքնի —
Համոն երկա՜ր-երկա՜ր
Երգում էր՝
440
«Մեր
Հայրենիք․․․»։
Երևան։
Այսինքն — Նայիրի։
445
Այսինքն՝ այստեղից սկսած
Գնում է դարերի հեռուն
Հնամյա, հին մի երազ,
Երկիր մի՝ դարերի ուրու։
Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
450
Ուր գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու արևելքը հին —
Կանգնել է — դարերի ուրու —
Հնամյա երկիրը՝ Նայիրին։
Որպես արյունոտ հարցանիշ՝
455
Դարերի մեջ մեխված վաղուց՝
Կանգնել է երազի նման —
Եվ չկա՜ Նայիրի ուրիշ․․․