Եվ միայն Պողոսն էր, որ արդեն
Դեպոյից ընկած Պերեմիշլ՝
Ամրանում էր ոգով ու սրտով
490
Ու մտքեր ընդանում ուրիշ։
Ձուլվում էր բանակին էն մեծ,
Որ հուզվում էր արդեն, խլրտում,
Որ պիտի աշխարհը ցնցեր,
երբ դառնար կրկին մի օր տուն։
495
Բայց նրանք դեմ-դեմի կեցած
Այն ահեղ, ահավոր կռվում
Արնաքամ դեռ կռվում էին
Հայրենի դաշտերից հեռու։
Իվանը, Հանսը, Ժանեն —
500
Մոսկովցի, փարիզցի, բեռլինցի —
Բոլո՛րը մի հսկա, բյուրանուն
Բանվոր,
Մուշա,
Գյուղացի։
505
Եվ նրանց դիերի վրայով,
Լոնդոնից մինչև Կապուտան —
Անցնում էր երկաթե քայլով
Մի հրեշ՝ անունը Կապիտալ։
Գալիս էր Բեռլինից, Փարիզից,
510
Գալիս էր — հյուսիսից դեղին,
Անցնում էր Նայիրի վրայից,
Բռնել էր Բաղդադի ուղին։