Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/148

Այս էջը սրբագրված է

Եվ ո՛չ թե վարժապետ Սողոն,
645 Այլ Պողոսն է հիմա, քո որդին,
Որ դեմքը քրտինքով ողող`
Լծվել է գալիքիդ երթին։

Լծվել է օրերիդ երթին
Եվ սրտում խնդություն ու կամք`
650 Բյուրերի հետ մեկտեղ, միասին
Այս երկրագունդը հին
Քաշում է դեպի Ապագան...

. . . . . . . .

Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Ն



Հիմա —
655 Ամեն տեղ —
Լսո՞ւմ եք —
Զնգոց...
Երկաթի գրգիռ։
Օրերը — հրետանի։
660 Ու կյանքը, հին կյանքը հիմա —
Հիշո՞ւմ եք —
«Տ ի տ ա ն ի կ...»։

Հիշո՞ւմ եք.
Եղավ տո՜ն,
665 Լույսի ու երկաթի մեծափառ հանդես...
— Օրոր...
Շփոթում...
Մարսելեզ...
...Անտես։

670 Ու ճչաց—
Սո՜՞ւր ճչաց