Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/150

Այս էջը սրբագրված է

700 Մի Չինկ֊Ֆու,
Մի Հանս,
Մի Պողոս:

Ես ասում եմ` աշխարհը կդառնա
Մի հանո՜լր խնդության փողոց,
705 Ու Չինկ֊Ֆուն Պեկին ում կխմե
Քո կենա՛ցը, Բարթո՛ւղ, Պողոս»...

Իսկ եթե հույսերից իմ այս վառ
Իմ սրտում պիտ մնան վերքեր —
Ես էլի՛ քո փառքը կերգեմ,
710 Իմ հզո՜ր, երկաթե՛ եղբայր։

Կերգեմ քո կռիվը մեծ,
Աշխատանքդ հզո՜ր, անծի՜ր,—
Այս պոեմս — քո կա՛մքը երգեց,
Այս պոեմս — դո՛ւ երգեցիր։

715 Թե խաբեն օրերն այս հրկեզ`
Սրտո՛վ միշտ քեզ պե՛ս ու քեզ հե՛տ -
Ես էլի՛ քո փառքը կերգեմ —
Ես — չնչին,
Վերջին
720 Պոե՛տ...