Ձեր մտքերը մի պահ ես պիտի
Այսօր տամ երգերիս քարե։ —
— Ե՛ս եմ այս` անտուն, անոթի
Մի պոետ — Եղիշե Չարենց։
5
Ես եկեչ եմ հեռո՜ւ Իրանից։
Հայրենիքս է— հանի Մակուն։
Իմ հոգում — արևն Իրանի,
Իրանի արև՛ն է իմ հոգում։
Իսկ արյան մեջ երգում է իմ —
10
Նայիրյան տխրությունն անծիր...
Իսկ ուղեղս — կարմի՜ր֊կարմի՜ր
Մոսկովյան հրով այրեցի։