Թող իմ սիրտը — բուրմունքը վարդի
Իսկ ուղեղս — կրակը խանձի։
15
— Իսկ հիմա լսեցե՛ք, մարդի՛կ,
Շահ-Նամեն բանաստեղծ Չարենցի...
Ոսկեվառ արևի նման
Իրանից նետված Նայիրի,
Նայիրից նետված Մոսկով —
20
Ես երգում եմ կյանքս հիմա —
Արևով,
Արյունով,
Ոսկով։
Ես ի՞նչ հրաշքով դարձնեմ
25
Օրերիս անիվն անգո.
Թոզ իմ երգը ձեզ թոցնե —
Նայիրի.
Կարս —
Մանկություն...
30
Ես Կարսում եմ —
Նորի՛ց,
Նորի՛ց...