Մանկական շրթներըս կախած
Ես տեսնում եմ մորս
35
Նորից —
Ստինքները` երկու ձագար...
Դեռ հոգիս մի նետ է հանգիստ`
Օրերիս աղեղին կպած:
Հեռևում — մորմոքը զանգի։
40
Ահա հայրս հագին կապա...
Նրա դեմքը` արծաթե ափսե,
Վրան քիթը` կեռ մի դանակ:
Թափել է ժամանակն անսեր
Մազերին — ճերմակ նիրվանա:
45
Ահա մայրս` գնում է ջրի,
Գլխին` Թեհրանի լաչակ...
Սուլում է քամին Նայիրի —
Ուզում եմ բարձր ճչար:
Պարզում է ձեռքերն առաջ
50
Հոգիս, որպես որբ տղա. —
Ուզում է — արևկեզ հարավ,
Ուզում է արևի ծնծղան...
Իսկ երբ մայրս մազերին իր ձյուն
Դնում է ոսկեմուգ հինա —
55
Թվում է` մազերի միջով
Ես կարող եմ Թեհրան գնալ...