Առաջին անգամ... այնտեղ...
Առաջին համբույրս տվի —
150
Քեզ...
Հիշատակ անթև։
Ես ուզում էի — շո՛գ,
Իրան...
Շիրազի վարդեր կարմիր։ —
155
Բայց գտա...
Անկողնի...
Վրա...
Տարածված... մի պաղ... մարմին...
Ներիր, Աստղիկ Ղոնդախչյա՛ն,
160
Եմ լուսե բարեկամ...
Ների՛ր...
Ես...
Հետո...
Աշխարհներ անցա —
165
Բայց թողածս ետ չբերի...
Սիրելի,
Լուսե
Ղոնդախչյան
Ների՛ր... օ...
170
Ների՛ր...
Ների՛ր...