Իմ տողերը վիշտ բերին n՞ւմ—
Դանթեյան իմ տողերն հրե)։
Իսկ
Հետո —
240
Տասնըհինգ թվին —
Երբ եկա, հասա Մոսկով —
Զգացի հսկա մի թևի
Թպրտում․․․ Վիթխարի սոսկում։
Թվաց թե —
245
Հասնում եմ ահա
Աշխարհի վերջին վրանին,—
Բայց որպես ոսկի մի վահան
Բարձրացավ արևն Իրանի․․․
Վառվեցին իմ հոգում հանկարծ
250
Վարդերը հեռու Շիրազի․․․
Օ, սի՛րտ իմ, գլխիվայր ընկար —
Կախվեցիր․․․ աղջկա վարսից։
Զարթնեցին հեռո՜ւ տարիներ —
Ձիերի նման վրնջան․․․
255
Արթնացավ հրկիզող մի սեր․․․—
Կարինե։
Կարինե Քոթանճյան․․․