Եվ ահա —
Սեպտեմբեր,
Հոկտեմբեր...
320
Զարնվեց կռանը — սալին։
Տեղացին — վիթխարի ռումբեր։
Ու ռումբերը — արնակեզ երգով
Պայթեցին ուղեղում իմ մութ։ —
Ու կարմիր ռումբերի ներքո —
325
Երազներս տվի... քամուն։
Գլորվեց, որպես գրանիտ,
Քn կարոտը հոգնած իմ խղճից։
Ու ոսկի արևն Իրանի
Խառնվեց նայիրյան թախծին...
330
Տասնըութ։
Թվական կյանքի։
Իրիկուն։ Վերագարձ։ Առավոտ։
Ազատվեց հին կապանքից
Հոգիս՝ վիթխարի ցավով։
335
Տասնըութ։
Թվական հրի։