Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/168

Այս էջը սրբագրված է

Նա այնտեղ է — Լյուսի Թառայան.
360 Վարդերում, արևում Շիրազի,
նայիրյան դաշտերի վրա,
Սկյության դաշտերում անծիր...
Ու բոլո՛ր նրանց սրտերում,
Որ աշխարհը հանձնել են հրին։
363 Հրդեհվել է աշխարհի հեռուն...

— Այսպես էր այն կարմի՜ր տարի՛ն...)

XVI



19.

Կարմիր Բանակ։

Հորդել են հեղեղները սև։

370 Անսահման դաշտերի վրա
Շաչում են քո թևերը լուև։

Կայարան։

Զորքեր.
375 Զորքեր։

Զինվորներ կարմիր։

Գիշեր։

Ու կարմիր զորքերի վրա
Կործվել է խավարը սև։


168