Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/171

Այս էջը սրբագրված է

XVIII



425 Ինձ կանչում էր կարծես անծիր
Կարոտով— երկիր Նայիրին.—

Նորից Հայաստան գնացի
Տասնըիննը թվի վերջերին։

Այնտեղ — Նայիրի երկրում,
430 Հնավանդ ցանկությամբ ուրիշ՝
Արդեն խմբապետ Դրոն
Պարզել էր երեքգույն դրոշ։

Պարզել էր — Երևան քաղաքում,
Հնամյա Մասիսին մոտիկ։

435 Ու լցրել էին հողագույն
Ուրուներ քաղաքն անոթի։

Որպես քար՝ տխրությունն իջավ,
Ծանրացավ ուսերիս,
Վրաս։

440 Ես նորի՛ց, նորի'ց քեզ տեսա —
Մանկություն...

Կարոտ իմ...

Կարս։