Սուր ճչա, խնդասիրտ գոռա՛։
Զիգզագներ —
495
Նժույգներ թռան,
Կապվեցին՝ Երևան — Մոսկով․
Թափվեցին շենքերն հնօրյա
Հարվածի տակ երկաթե բազկի։
Ու սրտում իմ վառ խտացան
500
Գալիքները․․․ Ո՞ւր գայիր էլ։ —
Իսկական մարմին ստացած —
Կանգնեց խնդավառ Նայիրին...
Քսանմեկ։
Հատված քսանըմեկ։
505
Ինչ եղավ քսանըմեկ թվին —
Թող հոգիս գալիքի՛ն գամե,
Թող հոգիս ընդմիշտ արևի։ —
Ընթերցող։ Թո հոգին հիմա
Թող ճեղքեմ երգիս դանակով.
510
— Ես եղա... առաջին նայիրյան
Իսկական Կարմիր Բանակում...
Ու տեսավ Մասիսն հնամյա,
Առաջին անգամ իր օրից —
Չերազած հրաշքի նման —
515
Կռիվը նայիրցի բանվորի...