Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/18

Այս էջը սրբագրված է

Եվ մի՞թե մարդիկ այստեղ չե՞ն նայել
Երբեք հեռուներն այս լա՜վ աշխարհի,
Ուր արևը բյո՜ւր հրաշք է վառել,
100 Որ մարդու հոգին խանդավառ, բարի
Գգվի մի անմար հիացքով ջահել—
Ամեն մի խոտի, ամեն մի քարի։

Ախ, ո՛չ․․. Սատանա՛ն քրքջացել է այս
Ոսկի դաշտերի քնքշությանբ խոր
105 Փռել է կարմիր խորշակ ու երաշտ,
Վառել է ոսկի հասկերը բոլոր։—
Սրտի կսկիծով ես անցա առաջ
Ու շուրջս նորից նայեցի մոլոր։—

Եվ ահա — կրկին մի քանի դիակ։
110 Եվ այստեղ ահա—վարսեր կանացի։
Իսկ այստեղ, արնոտ վերմակների տակ—
Չորցած փշրանքներ արնաներկ հացի։
Ո՞վ է հեռացել այստեղից — մենակ
Քարացած սրտով, լուռ, առանց լացի։

115 Իսկ այստեղ ահա մի ոսկրացած ձեռք
Մարմինը չկա։ Ընկած է անձայն։
Հեռևում գտանք ւրունքները մերկ,
Իսկ մի քիչ հեռուն — ատամներ ցիրցան։
Իսկ այնտեղ, ժայռի կատարին այն լերկ
120 Մոռացել էին մի հին հրացան։

Սարսափած սրտով մենք անցանք առաջ,
Եվ մեր հայացքից արյուն էր կաթում։
Լուսնոտի նման բութ ու շվարած՝
Այլևս ոչինչ չէինք նկատում։