Ու հետո էլ, նոր գարունքին
Նստավ իրանց հողի վրա։
125
Ու թե պառավ նանին մեռավ.
Ինքն էլ անտեր ու հալիվոր՝
Մուրացկան է գեղում իրանց,
Թող փող ղրկի՝ ունի թե որ...
Գիրը դրեց Սաքոն մի կողմ
130
Ու լաց էլավ էստեղ մեկ էլ։
միտք արավ մաճկալ Սաքոն,
Թե ընչի՞ է կռիվ էկել։
Ո՞ւմ համար են հավաքում էդ
Քյասիբավոր, բանվոր խալխին,
135
Կռիվ քցում իրարու հետ,
Արուն կապում սաղ աշխարքին։
Ու թե ընչի՞ էդքան հանգին,
էդքան տռուզ աղեք հազար
Ընենց չելավ՝ ֆռոնթ գային,
140
Կռիվ տային հետ֊հավասար։
Ու միտքն էկան հազարավոր
էն տղերքը իրանց պոլկի,
Դիփը քյասիր֊աշխատավոր,
Գործը թողած՝ էկած զորքի։
145
Ո՞վ է, ասավ, քշել դրանց
Իրանց տնից, գործ ու կարգից,
էսպես տվել սրի բերան՝
Լեռի մարդից ու աշխարքից։