205
Ասավ՝ բուրժո՛ւյն է թշնամին
Կռիվ ղրկած բանվոր խալխի,
Նա՛ է խմում արյունն հիմի
Ժողովրդի ու աշխարքի,
Ձեզ կռիվ է ղրկել, ասավ,
210
Ձեզ պես հալալ բանվորի դեմ,
Որ ձեր ձեռով տիրե աշխարհ,
Դուք կոտորվեք — ինքը ուտե։
Էլ վերջ, ասավ ընկեր Լենին.,
էս արնախում պատերազմին.
215
Պատերազմը ներսո՛ւմ պտի,
Որ բուրժույի հոգին հանի։
Ի՞նչ ունենք մենք սալդաթի հետ
Ըլի նեմցի, ըլի ռսի.
Ամեն սալդաթ հալա տգետ
220
Ու բուրժույի ձեռին եսիր։
Մենք բարև ենք ղրկելու էդ
Գերման զորքին ու բանվորին,
Որ վեր կենա բուրժույի դեմ
Քցի նրան ու տրորի...
225
Խաղաղութե՞ն ֆռոնթում, ասավ
Կռի՞վ ներս ի բռնավորին.
Հարըստի հետ անենք հեսաբ
Ոլ տա՛նք նրա տռուզ փորին։
Ու երբ, ասավ, հեսաբ արինք
230
Ու բուրժույի մահը տեսանք —