Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/186

Այս էջը սրբագրված է

Հողը կտանք ըռանչպարին,
Բանվորներին զավոդ ու հանք:
Ել վե՜ր, ասավ ընկեր Լենին,
Ու բուրժույի հաշիվը տե՛ս,
235 Կռիվն է էս, ասավ, վերջին —
Բանվոր խալխի կռիվը մեծ...

XIX



էսպես ասավ Լենինն իրանց։
Լսեց Սաքոն ու հասկացավ։
Միտը էկավ նանը մեռած,
240 Հերն հալիվոր, կրակ ու ցավ:
Միտը բերեց Սաքոն մեկ էլ
Ռեսանց հրեշ —բռնավորին.—
Ասավ գնամ ետ դեղը մեր
Ու տամ խշտով նրա փորին։
245 Պոեզ նստավ էդ օր Սաքոն,
էկավ հասավ դեղը իրանց,
Մտիկ արավ աչքի տակով —
Քար չէր մնացել քարի վրա...
Ո՛չ հեր կար էլ, ո՛չ մեր, ո՛չ տուն,
250 Հողն էլ ռեսանց տղի ձեռին.
էդ էր դատել մաճկալ Սաքոն
Ի փոխարեն կտրած կռի...

XX



Գնաց Սաքոն աչքը արուն
Ու ձեն տվավ ռեսանց ցեցին.
255 Մտածել էր ճանապարհին,
Որ մի քացով նրան քցի։