Բայց դեմ ելավ էդտեղ նրան
Տռզած տղեն տանուտերի՝
Հնպարտ կեցած դռան վրա,
260
Ձեռը դրած մաուզերին
Ռեսանց տղա Միկուն էր էդ,
Որ անումը նստել հանգիստ,
Կերել, խմել — ու հիմի էլ
Դարձել էր ցեց — մաուզերիստ:
265
— Հը՞, մե՞ր տղա, արի մի դե՛ս,—
Ասավ հնպարտ տղեն ռեսի.
Քո սաղ կռից վախեցել չեմ —
Պտի վախեմ հիմի կեսի՞ց...
— Բա մեր հո՞ղը... ասավ Սաքոն.
270
— Հո՞ղ,—քրթմնջաց ռեսի տղեն. —
Ընենց մի հող հիմի տամ քեզ,
Որ քեզ համար լավաշ թխես...
Քանի թեզ է գնա՛, ասավ.
Մտի՛կ արա, ասավ, ձեռի՜ս...
275
Ու ձախ ձեռը բեղին տարավ,
Աջը գրավ մաուզերին:
Քողեց Սաքոն գեղը իրենց,
Փախավ դաշնակ մավզերիստից,
Էկավ Գյումրի քաղաքը մեծ,
280
Որ էստեղից մաշին նստի —
Գնա նորից Մոսկով քաղաք,
Ուր օրենք էր սավետական,