Ուր էլ չկար ռես ու աղա
Ոչ էլ դրանց նման մի բան:
285
Ուզեց Մոսկով գնա էլի,
Անցնի էլ ետ ճամփեն դժար,
Տեսնի թե ի՞նչ կասի Լենին
Հայաստանի խալխի համար...
Գյումրի էկավ Սաքոն գեղից
290
Ու Գյումըրվա վակզալի քով
Ըռաստ էկավ մի չավ տղի,
Հետը զրից արավ խելքով։
Բանվոր էր էդ ծանոթ աղեն,
Պարավոզ էր ռեմոնտ անում.
295
Ճանաչում էր հալա դեղեն
Մեր Սաքոյին, հորը, նանուն։
ԶրիՑ արին սրտանց։ Մեկ էլ
էս բանվորը, թե՜ հա՛, շուտով
Տի դաշնակի յախից բռնեն,
300
Որ սավետի Ըլի հետո...
Ու ցույց տվավ բանվոր տղեն
էդ դեպոյի դեսը մի քիչ,
Ոնց որ վիշապ էրկաթեղեն
Բրանեվոյի պոեզը մեծ։
305
Մե՛րն է, ասավ, Սաքո ախպեր,
Ըստեղի՛ց ենք նշան տալու...
Դու էլ մնա, ասավ, մեզ հետ -