Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/194

Այս էջը սրբագրված է

II



Հավաքել է ուղեղը Իլյիչը,
Լափում է լուրերը ու ծամում.
50 Թռչում է ժամանակը, ինչպես սամում.
Ժամանակը քիչ է։

Բայց ի՞նչ է.
Կողքի սենյակում —
Աղմուկ է.
55 Խոսում են բարձր.
Քարտուղարը մեկին համոզում է...
Մոտենում է Իլյիչը.
Բացում է դուռը մի քիչ —
Լսում է։

50 Մուժիկ է։
Ուզում է ինչ֊որ բան։
Լսում է դռների միջից
Ի՞նչ.—
— Անցել է ահագին ճամփա —
65 Եկել է Իլյիչին...

Լսում է Իլյիչը ուշիմ...

— Էխ֊է՜խ, մուժի՛կ։
Մուժիկին հարկավոր է — մի զույգ կոշիկ:
Դիմել է մուժիկն ուրիշի —
70 Ասել են՝ չի՛ք.
Դե նա էլ — եկել է Իլյիչին։

Բարկանում է,
Հուզվում է քարտուղարը.