Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/199

Այս էջը սրբագրված է

Այսպես երկար խոսեց հայրը մինչև գիշեր...
Խոսեց կովի մասին՝ բուրժույի դե՛մ:
Անցած հազար֊հազար դեպքեր հիշեց,
20 Հիշեց հոգիս ինչ֊որ ու հոկտեմբեր։

Եվ նա տեսավ, տեսավ, թե ինչպես հոր
Աչքերը հուր դարձան հետզհետե.
Լուսարձակներ երկու դարձան ոնց որ,
Ոնց որ ռումբեր, որ նա պիտի էգուց նետե։

25 Ու վառելով այդպես իր բորբոքուն հայացքը՝
Հայրը թռավ հանկարծ, ելավ ոտքի։
Եվ Իվանին թվա՛ց թե
Այրող գնդակ անցավ իր հոր մտքից։

Ոտքի թռավ այդպես ու սրբելով քրտինքը՝
30 Հայրը ասավ.— «Արդյոք հասկանո՞ւմ ես, կնի՛կ,—
Մեր զորքերին էգուց խոսելու է ի՞նքը.
Ինքը Լենի՛նը մեզ պիտի ճամփա դնի...»:

Հայրը այսպես ասաց ու գնաց քնեց,
Որ առավոտ ծեգին գնա բանին։ —
35 Բայց խոսքերը նրա վերջին էն
Վառվեցին սրտում Իվանի...

II



Հարկ չկա երկար պատմելու
Այդ բանվոր խոխի՝ այդ Իվանի մասին։
Կապույտ աչքեր ուներ, գանգուր գլուխ.
40 Դե ռուս տղա էր մի՝ ութ տարեկան հազիվ։