Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/201

Այս էջը սրբագրված է

Հայրը հաճա՜խ նրան ցույց է տվել երկու
70 Այդ մեծերի պատկերքը։
Անգամ այնտեղ — նրա այբուբենի գրքում
Նրանց նկարը կա։
Սովորել է հորից և գիտե՛ նրանց երգը՝
«— Ե-լի՜ի՜ի՜ր —բո-ղո-քի՜ի՜ի՜ր — բա-վո՜ո՜ո՜ր

դա-սա-կա՜ա՜ա՛րգ...»:


75 Պատմել է հայրը նրան,
Որ Լենին քեռին
Խելացի է, մեծ է ու քաջ։
Այնքա՛ն, այնքա՜ն, այնքա՜ն,
Որ աշխարքում ուրիշը — այդպիսին չկա։
8O Պատվիրել է, որ ինքն էլ երբ մեծանա՝
Երթա նրա — այդ մեծ Լենին֊քեռու ճամփով,
Որի վրա թեկուզ հազար փուշ կա ցանած,
Բայց գնում են որով գյուղացի ու բանվոր...

Բա՞ս.
85 Այսպիսին է Լենին֊քեռին։
Եվ վաղը նա ի՛նքը պիտի խոսի։
Պիտի անցնի իր հայրը՝ զենքը ձեռին —
Եվ Լենինին լսի...

Այդ հո նման է — զարմանք բանի՞...

90 Եվ որոշում է Իվանը.
Ինչ էլ լինի՝
Վաղն առավոտ կանուխ պիտի փողոց գնա
Եվ տեսնի — ընկեր Լենինին: