Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/202

Այս էջը սրբագրված է


III



Արդեն գնացել էր հայրը, երբ արթնացավ։
95 Շտապ հագավ շորերը և թռավ փողոց։
Վռազ, վռազ, վռազ անցավ իրենց փողոցը
Եվ ընկավ Կարմիր Հրապարակը՝

բանվորներով ողող:


Ծփում էր Կարմիր Հրապարակը,
Ինչպես մարդկային մի անտառ։
100 Հավաքվել էր կարծես
Աշխարքը բովանդակ։
Ողջը բանվոր մարդիկ,
Հոր պես հագած։
Դրոշակներ անթիվ,
105 Անթիվ պլակատ։

Հրմշտկելով մարդկանց ու բոթելով
Փորձեց առաջ երթալ, հորը կոչել.
Փորձեց ելնել կողքի մի բանվորի վրով՝
Բայց բանվորը — պապի ձեռնափայտը հո չէ՞
110 Այդպես սեղմած—մնաց։
Փորձեց էլի։
Պատահեց մի մարդ հայհոյող։
Նորից մնաց՝ հոգին մորմոքով լի:
Բայց ի՞նչ տեսներ — իր այն մի թիզ բոյով...

115 Հանկարծ մի ծով ամբողջ
Ոնց որ գոռա —
Դղրդաց հրապարակը,
Գոռաց ուռռա։
Հետո լռեց ամբողջը: