Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/207

Այս էջը սրբագրված է

Նա, որ մեծ է, ինչպես ամենամեծ խալիֆ,
Բայց այնպիսի՛ խալիֆ,
Որ հասկանում է միշտ ֆուխարայի հալից:
Այս է պատճառը հենց,
25 Որ սիրում է նրան տրապիզոնցի Ալին։

Թիավար է Ալին մի նավակի վրա։
Ստանում է ամիսը —
Երեք ու կես լիրա։
Աշխատում է սակայն առավոտից֊գիշեր։
30 Ու սիրում է նրան
Տերը, ինչպես գրաստ —
Քշել,
Քշել,
Քշել,

35 Սիրում է Ալին Լենինին:
Նրա մասին նրան
Պատմել է նավաստի մի ռուս:
Ցույց է տվել նրան
Պատկերքը Լենինի.
40 Ասել է.
«— Լենին — կառոշ։
Ալի՛ն ասել է,
— Չո՞կ։
Ուռուսն ասել է.
45 — Յա՞.
Լենին վար —
Բուրժույ յո՛կ»։
Բուրժույ — այսինքն զանգին,
Այսինքն էֆենդի, աղա.
50 Այն, որ նստում են հանգիստ,