Մոտենում է Ալին ինչպես գող։
Անցնում է մոտից ոստիկանը։
160
Սահում է Ալին կողքով—
Մոտենում է դռանը։
Սեղմում է զանգը։
Զանգից սակայն զիլէ
Խոր լռությա՛ն մեջ
165
Զարկում է
Մի սիրտ։
Բացվում է դուռը։
Մտնում է ներս։
Լոկ պահապանն է,
170
Որ արթուն է դեռ։
Նա ճանաչում է
Կարդաշ֊Ալուն.
Հաճախ գնացել են մեկտեղ լողալու։
Բայց արդեն գիշեր է․
175
Ուշ է արդեն․
Ի՞նչ է հարկավոր Ալուն արդյոք։ —
— Կոնսո՞ւլ․․․
— Խա՜֊խա՜․․․
— Գիշեր է։
180
— Ուշ։
Բայց բախտից Ալու —
Հյուպատոսն հանկարծ ելնում է դուրս։
— «Լենին յո՞կ» — հարցնում է Ալին։
Լռություն։
185
Ինչպես մուրճ՝ տաշող։