Եվ — կրծքին խփելով Ալին՝
Մրմնջում է՝
«— Նե՛թ կարաշո»։
Եվ ապա, նայելով գետին,
190
Մի բանից ասես վախելով՝
Ասում է՝ դառնությամբ լի․
«— Ալի պլոխ։ Ալի — աղլիոր»։
Խոնարհում է գլուխը ներքև,
Անխոս վիշտ է հայտնում ու պատիվ
195
Եվ —
Հեռանում է՝ քսվելով պատին...
Ուրիշ ի՞նչ։
Ոչինչ։
Խնդալու
200
Կամ լալու կարծեմ պատճառ չի՛ք։—
— Ողջո՞ւյն արխադաշ Ալուն։
— Հաղթանա՜կ գործին Իլյիչի։