Ու կինե՜րը,
Կինե՜րը...
Ռի՛ժ կիները..․
180
Ռուս կիները՝ բոլո՛րը պրինցուհի։
Թեկուզ թանկ են... գները,
Բայց արյունը — կապույտ է ու հին։
Օ եթե տեսնեի՜ն նրանք,
Որ աչքե՛րը շինած
185
սվին —
Անկյունից նայում է իրանց
Մի կարմիր —
իսկական բայլշևի՜կ
,
Բայց հանգիստ են։
190
Դուրսը,
Դռանը —
Կանգնած է ոստիկանը։
Հլու՝
Ղրկել է Մուստաֆա Քեմալը
195
էֆենդու հանգիստը հսկելու։
(Նա արդեն կարգադրել է,
Որ հսկե ոստիկանը խիստ,
Որպեսզի —
բարեկիրթ այդ տները
200
Չմտնեն պոռնիկ ու... կոմունիստ)։
Ու պարում են սիր ու մուսյո,
էֆենդի հեռռ ու փաշա։
Հարբե՜լ են հարբեցնոզ մսով․
Միսը շա՜տ։