205
Ու հոսում են շոգ շշուկները։
Խոսում են։
Առնում են ու ծախում։
Հպվել են իրարու
ու շիկնել են։
210
Լսո՞ւմ ես.
— Ո՛ղջը ծախու։
Ծախվում է ամեն ինչ այստեղ։
Ծախում է —
ով ինչ ունի։
215
Համոզում է ֆոկստրոտը հեշտին,
Որ ծախեն ամենքը.—
Ի՞նչ...
Կինը —
Մարմինը.
220
Մինիստրը — հոգին։
Գի՞նը.
-Չնչի՜ն է.
Ջոկի՛։
Չխաբվե՛ս։
225
Մի գի՛ն է այստեղ։
(Այդպես է օրենքը Ստամբուլի) —
Մի գին են վերցնում այստեղ —
Թե՛ պոոնիկ,
Թե՛ փաշա,
230
Թե՛ — մետրոպոլիտ։
Զարմանո՞ւմ ես, ի՞նչ է, Չարե՛նց։
Օ գլխարկդ հանիր։