Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/223

Այս էջը սրբագրված է

Պարո՛ն,


Հասկանո՞ւմ ես՝

Նայի՛ր՝


Դա իրենց

«Հիմնական Օրենքն» է պարում։

Պարում է Հիմնական Սկզբունքը,
Որ կոչվում է Մասնավոր֊Սեփական։
240 Պարում է՝ աչքեր ու հոնքեր
Ու մարմին ու սմոկինգ հագած։

Խոնարհի՛ր գլխարկդ,
Կռացի՛ր։
Օրե՛նքն է պարում սրահում։
245 Ջազբա՛նդն է նրանց —

Ինտերնացիոնալը։

Նրանց հիմնը կյանքի

Ու մահու։


Ջազբանդը։
250 Նա դարձել է դեվիզ։
Լոնդոնից Նյու֊Յորք ու Բեռլին
Ջազբանդ են պարում երևի
Ամեն մի Կուլիջ ու Չեմբերլեն։

Իսկ Ստամբո՞լը․
255 Ստամբոլը, դե —
Ինչպես հոլը՝ նետված այնտեղից։
Քանի դեռ նստած է այստեղ
Բարեկիրթ էֆենդին այս դեղին։

Էֆենդի՛,
260 Ֆրա՛ք եք հագել դուք։