Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/227

Այս էջը սրբագրված է

1 9 2 5

ՊՈԵՄ ՀԵՐՈՍԱԿԱՆ

Պրոլոգ

I

Լեֆյան թմբուկը թողած մի կողմ,
Հատվող տողերը նետելով դեն,
Կրկին խրթին մի խոր դողով
Առնում եմ յամբ ես ու քողաղոտ,
5 Որ մեր պայքարը քնարերգեմ։
Կռվի շռինդ էր, թինդ էր երեկ,
Երեկ ճակատ էր ու բարիկադ,
Երեկ ճչում էր ամե՛ն մի քար
Ու պայքարում էր ամե՛ն տերև։
10 Ելել էր կյանքը հունից երեկ
Ու կոտրատում էր խութերն իր հին․
Հատվող տողեր էր երեկ բերել
Պոեմներին իմ ու երգերին․․․
Երբ սուր սուլում էր կյանքի քամին․
15 Ճչում էր կյանքը, ինչպես շչակ —