Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/229

Այս էջը սրբագրված է

45 Հորդել գալիս էր ուժ մի նորեկ՝
Անկազմակերպ դեռ, անգիտակից․․․
Երբ խորշերից խոր, կյանքի տակից
Ելնում էր ուժը մեր ապագա․
Հորդում էր կամքը իր ահագին
50 Մեր հորձանուտը բանվորական։
Երբ մեր երկրում հին, ուր շարունակ
Քեռի Նիկոլն էր նիզակ ճոճել —
Ելնում էր նո՜ր մի, նո՜ր մի բանակ,
Որ Հոկտեմբերն էր կյանքի կոչել...
55 Օ, երկունքո՛վ խոր, մահվան գնով,
Կոփվում էր կյանքը մեր իրական․
Ցավով ելնում էր արև մի նոր
Երկրի վրա մեր նայիրական...
Գնում էր կյանքը անդարձ հունով,
60 Քանդում էր հինը, ոնց զառանցանք —
Ու բարձրանում էր էպոս մի նոր
Տարիներից այն՝ դժվար անցած...


III

Հիմա ելնում են ահա իմ դեմ
Այն տարիները, արդեն անցած,
65 Եվ այն դեմքերը, որ հրեղեն
Տարիներո՛ւմ այն հերոսացան...
Ելնում են դեմս, ժպտում են ինձ,
Կանչում են բա՜րձր, բա՜րձր ձայնով —
Եվ հարազատ է ամեն մի ճիչ
70 Այնպես հոգուն իմ, սրտին իմ՝ մո՛տ։
Ողջո՜ւյն ձեզ, իմ ընկերնե՛ր ,
Իմ հերոսնե՛ր նոր՝ ելած երեկ.
Հիմա ձեր կամքն է երկրում ելել,