50
Այստե՛ղ են խմբերով բերել
Ու հպել պատին։
Սուլել են գնդակները —
Դիպել են —
Աչքերին,
55
Քունքերին,
ճակատին։
Ծակել են մարմինները,
Մսերիր անցել —
Ու փորել են պատը։
60
Սուլել են անընդհա՛տ, անընդհա՛տ։
Կուտակվել է մինչև
Հենց այս պատի առջև
Դիակների մի պատ։
Բարձրացրել են ձեռքերը վեր,
65
Ծալել են ձեռքերը կրծքերին։
Սեղմել են մարմիններն իրենց․ —
Տեսնո՞ւմ ես՝ այս քարի՛ն։
Զայրույթից պայթող ալքերով
Թքե՛լ են թշնամու երեսին։
70
Որպես կարմիր դրոշ՝
Բարձրացրել է զավակին մի կին։
Ու ո՛չ սարսափ, n՛չ ահ։
Որպես սամում —
Ոռնացել են դեմքին թշնամու՝
75
Vive la Commune!
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Հիմա չկան նրանք։
Հիմա չկան։