Մեկը թե պար հիմա և ինձ այստեղ տեսներ՝
110
Դժվա՛ր թե դեմքս նա ձեր դեմքերից զատեր։
Իհարկե, թշնամին թե գար՝
Պիտի կարծեր, թե դեմքս
Ձեր դեմքերի՛ց է՝
Գնդակո՛վ այս պատին քանդակած։
115
Ձեր մսի՛ց եմ ես էլ, ընկերնե՛ր,
Իմ մե՛ջ է մարմնացել ձեր աճյունը։
Նայում եմ ես փորած ձեր դեմքերին ահա —
Եվ մեկ֊մեկ ճանաչում եմ։
Հարկավոր էր երկա՜ր դեգերել
120
Եվ հազար ճամփաներ մաշել,
Որ գայի, կանգնեի ձեր դեմ,
Որ հասնեի այստեղ —
Պեր-Լաշեզ։
Բայց չտեսած դեռ ձեզ —
125
Ես ձեզ գիտեի։
Եղել եք դուք ընկեր
Թե՛ երգիս, թե՛ ինձ։
Կարծես տեսել էի
Ձեզ երազո՛ւմ ես։
130
Օ, վաղուց զգացե՛լ եմ ես էլ
Ձեր վերջին հուզումը։
Ինչքա՜ն անգամ ես է՛լ,
Ձեր վերջին ջերմը ճակատիս՝
Սարսափած կեցել եմ՝
135
Հպված մի պատի։