Եվ սվիններ ինչքա՜ն
Ծակել են կո՛ւրծքս, երբ —
Մի երջանիկ դիպված
Փրկություն է բերել։
140
Ինչքանն եմ ազատվել հանկարծ —
Ինձ կորած եմ կարծել երբ ես․․․
Ուզո՞ւմ եք՝ ձեզ պատմեմ մի արյունոտ
արկած՝
Մեր պայքարում փոքրիկ դա մի դեպք է
թեպետ։—
145
․ ․ ․ ․ ․ ․ ․
Մի փոքրիկ քաղաքում էր։
Տասնևութը թվին։
Թշնամին դիմանում էր։
Կռվելով՝ մենք քաղաքը տվինք։
150
Թշնամին տիրել էր
Քաղաքի դիրքերին։
Մեր բոլոր ընկերները
Ընկան գերի։
Ես և ընկերս՝
155
Երկու արմեյցի՝
Նետեցինք զենքերս —
Գնացինք։
Բոլոր փողոցները,
Անկյունից-անկյուն,
160
Թշնամին բռնել էր.
Կապել էր փողոցները, որպես հանգույց։
Ես անցա ցանկապատը։
Մտա այգին։