Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/246

Այս էջը սրբագրված է

Այսպես
Ձուլեց նա կամքը մեր
Եվ հաղթության տարավ։
 . . . .
395

․ ․    ․   ․ ․    ․


Այստե՛ղ է
Կոմունարների Պատը։
Ցցված է ահա այստեղ նա։
Այս փոքրիկ,
400 Փորփրած այս ֆասադը,
Այս փլատակը դեղնած։

Մնացո՛րդն է առաջվա պատի։
Մի փոքրիկ կտորը։
Մնացել է այն օրից այդպես՝
405

Ինչպես եղել է։

Վրան՝
Հատիկ֊հատիկ —
Գնդակների տեղերը։

Քշեցին հորդու֊հորդու
410 Ու բերեցին այստեղ։
Ի՞նչ.
Թաղեցին ձեզ թե՝
Կարծում են՝ խեղդեցի՞ն ապագան։
Ընկերնե՛ր,
415 Ընկաք թե որ դուք —
Բայց,
Լսո՞ւմ եթե․—
— Մենք կա՜նք։
Դեռ կգա՜նք։