420
Լցված է կյանքը հիմա
Մեր արշավի թինդով։
Մեր հռինդով լեցո՛ւն է։
Շուտո՜վ,
Շուտո՜վ կգանք,
425
Կբերենք — Կարմիր Հատուցումը
Վայրկյանը
Լարուն է հիմա, որպես երկունք։
Գալարվում է աշխարհը։
Պիտի ծնի՜։
430
Դեմառդեմ՝
Բանակնե'ր երկու։
Պայքար է գալիքի
Ու համառող հնի։
Հինը
435
Հևում է ահա ներքևում։
Տագնապից գալարվում է։
Նվում է։
Հավաքում է ուժերը,
կուտակում․
440
Խեղդել է կամենում բնում
Լեռնացող ընդհարումը։
Սարսափից դեղնել է
Երեսի կաշին։
Գույնը թափել։
445
Չռել է աչքերը,
Հառել հյուսիս։
Զառանցում է նոր Ռուր,
Ռեր-Լաշեզ։
Դի՜եր,