Եվ ահա մի օր տաժանքոտ ճամփից
290
Հոգնած ու դադրած, հանգիստի համար-
Մենք մտանք Մեռած Քաղաքի շեմքից
Մեռած Քաղաքի փողոցները մառ։
Սարսափն էր սահում մեր մռայլ դեմքից,
Ու տենդում էր մեր սիրտը դիվահար։
295
Մեռած Քաղաքում ո՛չ մի մարդ չկար։
Եվ ամայացած շենքերը ավեր,
Մութ, մահատեսիլ, կույրերի նման
Փորած աչքերով նայում էին վեր։
Եվ չէին կարող նրանց հանդիման
300
Գետին չնայել հայացքները մեր։
Չգիտեմ ինչու — մենք մտանք մի տուն։
Անարև, անբիբ աչքերի նման
Նայում էին մեզ կասկածով անքուն
Պատուհանների խոռոչները լայն։
305
Շեմքի մոտ ընկած էր զարկած կատուն.
Այն ո՞վ էր արդյոք սպանել նրան։
Ներս մտանք։ Տեսանք` կոտրած թախտի մոտ
Ընկած էր մի կին` արնաշաղ ու մերկ։
Խոռոչի նման բացված ահահոտ`
310
Քրքջում էր կարծես բերանն արնաներկ։
Իսկ կոնքերն ու չոր ծծերն արյունոտ
Պատմում էին մեզ պղծումներ անելք։
Ցնդեցին գանգիս ճիգերը հետին.
Ուղեղս կարծես արդեն ի՛մը չէր։
315
Ու պար բռնեցին երկինք ու գետին,