Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/265

Այս էջը սրբագրված է

1 9 2 7



ԲԱԼԼԱԴ ՔՍԱՆԸՎԵՑԻ ՄԱՍԻՆ


I


Ամեն առավոտ ծեգին,
Երբ քնից զարթնում է Բաքուն,
Երբ, ելած գիշերվա մեգից,
Արթնանում է կյանքը քաղաքում, -
5 Երբ ձայնով աշխույժ ու հնչուն,
Քաղաքի բոլոր մասերից
Շչակները գործի են կանչում
Պրոլետարներին,—
Քաղաքի ծայրերից բոլոր
10 Զզվելով երբ շարան֊շարան
Բանվորները հոծ խմբերով
Շտապում են դեպ գործարան,—
Ամեն առավոտ ծեգին,
Այդ ժամին գորշ, մխերանգ —
15 Ձուլվելով երթին ամենքի —
Քաղաքից անցնում են և նրանք: