Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/27

Այս էջը սրբագրված է

Ու դժժում էր իմ ուղեղում բորբոք
Երգը այդ շփոթ, սատանայական,
345 Դառնում էր հեռու կարոտի մորմոք,
Եվ թվում էր ինձ, որ արդեն չկամ,
Այլ ինչ-որ հեռու երազում մի շոգ
Տարվում է հոգիս անզոր ու անկամ։

Թռչում էի ես, որպես մի ուրու—
350 Նրանց պես ուրախ խաղում, ցատկոտում։
Եվ հանկարծ նրանց աղմուկը հեռու
Երգ դարձավ անփույթ՝ մանկական խնդում։
Եվ ես հասկացա, որ հեռո՜ւ-հեռուն
Ծո՛վն է շառաչում գիշերի մթում։

355 Մանուկներ ուրախ, խլրտուն ու վառ,
Արևի նման կարմրավառ լուսին,
Մեռելներ զվարթ ու խայտանկար—
Պար էին խազում, երգում միասին․․․
Թռչկոտում էին սեթևեթ ու չար
360Եվ երգում էին Աստզկա մասին․․․

Խենթ երգում էին, որ Աստղիկը կա,
Ապրում է այնտեղ - ջրերի խորքում․
Թող բուքը ոռնա՛ աշխարհի վրա —
Իրեն ինչ՝ նա կա — անմահ, անհերքում,—
365 Եվ մի՛շտ գեղեցիկ ու կույս կմնա
Իր աստվածային, անհուն եզերքում։

Եզ մեռելն երի շուրջպարն էր թռչում
Լուսնահար, խելառ, տխուր, արնաներկ,
Հնչում էր նրանց երգը կարկաչուն,
370 Սատանայական տագնապի մի երգ—