Մինչև իրիկունը իջնում է
Ու վառում կրակներ ոսկուն։
Եվ իջնում է երբ իրիկունը,
190
Որ հոգնած սրտերին նստի —
Քսանըվեցը անխոս հեռանում են,
Գնում են հանգստի։
Եվ ամեն առավոտ, երբ օրը
Բարձրանում է՝ հոգսը թևին —
195
Շրջում է Կարմիր Կոմանդորը՝
Քսանհինգ ընկերներ հետևից։
Շրջում են բոլոր վիշկաները,
Մտնում են գործարան ու հանք —
Քսանըվեց կարմիր ընկերնե՛ր են,
200
Քսանըվեց մարտիկներ նրանք։
Ձուլվելով դարձող փոկերին,
Աղմըկող ռիթմերի միջից
Խոսում են ընկերներին
Ձայներով հաստատ ու վճիտ։
205
Ասում են նրանք,— Տոկացե՛ք,
Տոկացե՛ք, ընկերնե՛ր անգին,
Վառվել է հորիզոնը լուսե,
Առավոտը ցանկալի կյանքի։
Քանի կաք, ընկերնե՛ր, քանի կաք,
210
Քանի կա աշխատանքը անդուլ —
Մեր երթին — վախճան չկա,
Մեր պայծառ գործին— պարտություն...