Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/273

Այս էջը սրբագրված է

1 9 2 8


ԲԱԼԼԱԴ ԳՆԴԱՊԵՏ ՏՈՄՍՈՆԻ, ԿՈՄԵՐԻՏ ՏՂԻ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ՄԱՍԻՆ


Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ — Բաքու,—
Որքա՛ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

Ես ունեմ ընկեր մի, ընկեր մի մոտիկ,
նա մեջքին կապում է մի բարակ գոտի,
5 Նա գլխին դնում է հասարակ կեպի —
Իսկական մի հերոս է չգրված վեպի,
Հասարակ բանվոր է նա Բալախանում —
Փորում է նա հողը ու նավթ է հանում։

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ — Բաքու, —
10 Որքա՞ն հեքիաթներ կան այս գորշ քաղաքում...

Այս վտիտ բանվորը, այս վտիտ տղան
Այն տարին եղել է համարյա խոխա։ —
Այդ այն մութ տարին էր, երբ ծովի բացից
Գրավեց քաղաքը մեր — անգլիացին։