Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/294

Այս էջը սրբագրված է

Բայց պատահեց հանկարծ զարմանալի,
Զարմանալի մի բան.— կինը, հևիհև,
245 Ինչպես ճերմակ փրփուր, ճերմակ ալիք —
Փլվնց, փռվեց Շավարշի նժույգի առջևը.—
«Կուրբա՛ն»,— կանչեց կինը.— »կուրրա՛ն սյանի,
Սյա՛ն մյանըմ իգիթըմ, սյա՛ն մյանի ալ.
Մյան սյավարըմ սյանի, իգիթ էրմյանի» —
250 Ձայնը՝ աղբրի՛ նման, աղբրի՛ նման զուլալ...
Ի՞նչ էր, ի՞նչ էր, ի՞նչ էր․ ցնո՞րք էր, զառանցա՞նք.

տե՞նդ.

(Քրտինքի մեջ կորած ձին
Լիզում էր թաց լնդերքը
Եվ հազիվ էր դիմանում սանձին) —
255 Երբ դիմացից հանկարծ, դիմացի խրճիթից
Դուրս թռավ մի զինվոր՝ ձեռքին դաշույն,—
Հետո հիշում է Շավարշը մի զարհուրելի ճիչ.
Հետո մշո՛ւշ, մշո՛ւշ, մշո՛ւշ...
— Չե՛մ տա,— գոռաց զինվորը,— չե՛մ տա,

Շավարշ, ի՛մն է.

260 Իմ ձեռքերից փախավ շան քածը․․․
Վրա պրծավ մռայլ,— ու շողշողաց դաշույնը,
Ու Շավարշին թվաց, թե հարբած է։—
Ու հիշում է Շավարշը. — կինը՝ վերքը կողքին՝
Թավալվում է իր կարմիր, արյան մեջ — և —
265 Իր մաուզերի շո՛ղքը, իր մաուզերի շո՛ղքը,
Ու զինվորի դիակը — իր ձիու սմբակների առջև...

․ ․ ․ ․ ․ ․ ․


Այն ի՞նչ էր, ի՞նչ էր, ի՞նչ էր. ցնո՞րք էր,

զառացա՞նք, տե՞նդ.

Խենթի պես, նրանց դիակների վրայով, քշեց իր ձին,
270 Այրեց, ջարդեց, թափեց, քանդեց, քանդեց,
Գյուղը դաշտ դարձրեց կարմիր հնձի։