Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/30

Այս էջը սրբագրված է

425 Էլ ինչո՞ւ էր նա ավերել ուզում,
Այս դաժան մարտին ո՞վ նրան հրեց։

Տե՛ս այլանդակված այժմ ընկած է նա։
Սևացել է, տե՛ս, արճիճի նման,
Անթաղ, անշիրիմ այստեղ կմնա,
430 Ոչ ոք չի' Փ«րՒ ն?ան 4երե1մ” ’
Ոչ որ չի՛ տխրի, որ նա զոհ եղավ
Մի արնածարավ, անիմաստ ցասման։

Չգիտեմ ինչու, կամքիս հակառակ,
Նայեցի ահով նրա երեսին,—
435 Ու առաջ անցա քայլերով արագ,
Հոգուս բեռ արած խեղճությունը իմ։
Իսկ մերոնք, անմար եռանդով վայրագ,
Կռվում էին դեռ ու քանդում էին։

Հուր ու ծխի մեջ օրը վերջացավ—
440 Եվ մենք կանգ առանք լեռան փեշի մոտ,
Հուր ու ծխի մեջ թշնամին անցավ՝
Ուսին շալակած պարտություն, ամոթ։
Եվ ամեն անկում, ամեն վերք ու ցավ
Ծածկեց գիշերի վարագույրը մութ։

445 Եվ մենք ետ դարձանք դաշտերից մարտի՝
Հանգստանալու հեռավոր գյուղում։
Հեռևում մի մեծ այրված արտի
Ցողուններն էին ծուլորեն մխում։
Ու քայլում էինք՝ հոգնած, անոթի,
450 Աշնան գիշերի մեգ-մառախուղում։

Երկու ընկերով քայլում էինք լուռ՝
Հոգնած գինվորի եռանդով անշեջ։