Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/320

Այս էջը սրբագրված է

317—318 Սակայն ո՞ւր գնալ հոգիով մթին,
Ո՞ւր տանել հոգուս ծանրությունը ծե՜ր...
322 Միմոսների պես ցատկում ու պարում
325—330 Մեռած Քաղաքի մեռած հարկի տակ
Իմ սգավորի ճրագս վառած`
Նստել էի ես` ահավոր, մենակ՜:
Իսկ դուրսը — ծովն էր զառանցում մեռած`
Խեղդելով իր մեջ ամեն հիշատակ
Ու ամեն սիրերգ` Աստղիկից առած:
331—378 փխ Բայց ես գիտեի, որ ապրում է Նա,
Ապրում է այնտեղ` ջրերի խորքում:
Թող ողջ աշխարհը դառնա վերանա —
Իրե՜ն ինչ — Նա կա՛ անմահ, անհերքում:
Եվ միշտ գեղեցիկ ու կույս կըմնա`
Իր աստվածային, անհուն եզերքում:

Եվ մեռելների շուրջպարն էր թռչում`
Այլանդակ, մռայլ, դիվոտ, արնաներկ:
Եվ հանկարծ, այն գոց լռության միջում
Զնգաց մի անո՜ւշ, մի անո՜ւշ սիրերգ...
— Ջրերի միջից Աստղիկն էր կանչում —
Աստղիկն` հեթանոս, աստվածորեն մերկ...

Ու դառնում էին մեռելներն անվերջ`
Իրենց ահավոր պարը դարավոր...
Եվ մահաշըշունջ զառանցանքի մեջ
Ծնվում էր մի նո՜ր ու խորհրդավո՜ր,
Աստվածածարավ երգի ելևէջ,
Ու գուրգուրում էր սիրտս վիրավոր...:
380—384 Այլևս ուրախ — ճի՛շտ դեպի կռիվ։
Եվ մեր սրտերում էլ չըկար փրկանք`
Ա՜հ, թաղել էինք ամեն ինչ լրիվ.
Թե սեր, թե կարոտ, թե անուրջ, թե կյա՜նք.
Տեսանք թշնամուն: Անցնում էր ցրիվ:
388—389 Փախչում էր վախկոտ թշնամին մեր նենգ:
Եվ դառնում էին գյուղեր — մոխրակույտ.
I ապ, ԵԺ II 390 Օրհնությո՜ւն քեզ, Մահ, օրհնությո՜ւն քեզ, Զենք: