I տպ. ԵԺ II
Ես քրքջում եմ, տե՛ս, անգութ, անամոթ.
I տպ
Դե՛հ, դու էլ քրքջա՛, քրքջա՛ խելագար
ԵԺ II
Հե՜յ, դո՜ւ էլ քրքջա, խնդա՛ խելագար,
I տպ
Քրքջա՛, ծիծաղի՛ր ու պարի՛ր դիվոտ...
ԵԺ II
Խնդա՛, ծիծաղի՛ր ու պարիր դիվոտ...
I տպ. ԵԺ II
— Թքի՛ր քո մեռած բալեքի վրա
Եվ մոխի՜ր ցանիր վարսերին քո ծեր,
I տպ
Եվ օրհնա՛նք կարդա անունին նրա,
ԵԺ II
Եվ անեծք կարդա անունին նրա,
I տպ. ԵԺ II
Որ այս մեղքերին պատճառ է դարձել...
I տպ
Քրքջա՛, ծիծաղի՛ր, անամո՛թ Եվա,
ԵԺ II
Քրքջա՛,՛ ծիծաղի՛ր, միամի՜տ Եվա,—
I տպ. ԵԺ II
Չէ՞ որ դո՛ւ ես մեղքն ուսերիս բարձել...
Ու դուրս վազեցի խելագարի պես...
Ու պարում էի ես, որպես գինով,
Ուրախությունից ճչում էի ես...
Ա՜, հարբե՜լ էի մանկան արյունով...
Ահա՛ թե ինչո՞ւ են մորթում միշտ մեզ`
Հաճո՜ւյք են գնում մեր կյանքի գնով...
Մե՜նք էլ կգնենք, մենք էլ կգնե՛նք...
Արյունն անո՜ւշ է, արյունն հեշտագին...
Այլևս մենք էլ անխիղճ ենք ու նենգ,
I տպ
Ամեն սեր ու գութ հեգնեց իմ հոգին
ԵԺ II
Ամե՛ն քնքշություն հեգնե՜ց մեր հոգին...
I տպ. ԵԺ II
Վամպիրների պես մե՛նք էլ կխմենք
Մեր արյունն անուշ և ձեր կյանքն անգին...
Եվ թռչկոտում ու պարում էի ես,
Մի՛շտ աչքիս առաջ դեմքն այն կանացի
Եվ մանուկների գլուխները հեզ...
Եվ հանկարծ նորի՛ց խրճիթ գնացի...
Ընկա ծ՜ով դարձած արյունների մեջ
I տպ
Եվ երկա՜ր, երկա՜ր, տըղու պես լացի
ԵԺ II
Եվ երկա՜ր, երկա՜ր, մանկան պես լացի...