Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/324

Այս էջը սրբագրված է

Գրկեցի արնոտ ոտքերը ծեր մոր
Եվ համբուրեցի չոր ձեռքերը իր:
Ճչում էր հոգիս` անդա՛րձ մեղավոր,
Եվ աշխարհը ողջ թվում էր կարմիր:
է տպ Հասկացա' և հանկարծ, հոգով վիրավոր'
Որ պետք է խնդա՛ կյանքում ամեն իր...
ԵԺ II Հասկացա հանկարծ կսկիծով մի խոր,
Որ նո՛ւյն է հսկա տառապանքը մեր

I տպ Բայց լալիս էի ու ներում ուզում...
ԵԺ II Եվ լալիս էի ու ներում ուզում...
I տպ. ԵԺ II Ներո՜ւմ... Աստված իմ, ցնդե՜լ էի ես:
Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ, այս սև երազում
I տպ Մարդ ինչպես ապրի, ասա՛ ինձ, ի՜նչպես...
ԵԺ II Մարդ ինչպես ապրի, որ մնա անեղծ:
I տպ Ինչո՞ւ այսքան սուզ ու մեղք ես ուզում.
Չէ՞ որ, ասում են, Դու մեծ ես ու հեզ...
ԵԺ II Չէ՞ որ մենք միայն ապրել ենք ուզում,
Մենք բոլո՜րըս՝ որբ, անըսփոփ ու խեղճ...

I տպ. ԵԺ II Ի՞նչպես մոռանամ այն գյուղը ես, հե'գ,
Եվ այն խելագար վայրկյանը քինոտ,
Երբ վերջին անգամ դողաց հուսաբեկ
Իմ բանաստեղծի ձեոքը վարանոտ —
եվ իմ վերամբարձ, լուսավոր ու սեգ
Ու արե՜գ հոգին դարձավ արյունոտ...

Չէ', չե՛մ մոռանա այն տնակն ավեր
Եվ այն մանկական աղաղակը խոր:
Մի՞թե իմ հոգին չգիտեր ցավել,
I տպ Միթե իմ հոգին, կույր ու վիրավոր,
Սկզբի օրից կեղծե՜լ էր, դավե՞լ,
Եվ լոկ ա'յն պաճուն հայտնվել էր նոր...*
ԵԺ II Մի՞թե իմ հոգու թևը լուսավոր
Չե՞ր ձգտում թռչել դեպի վե՜ր ու վե՜ր,
 Ու սիրել մարդուն, աշխարհը բոլոր,
Եվ նույնի՛սկ անշունչ քարերը սիրել...
ք տպ, ԵԺ II Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ.— այլանդակ ու չար՝