Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/325

Այս էջը սրբագրված է

I տպ էլ ի՞նչպես նայեմ ես Քո երեսին...
Էլ ինչո՞ւ են Քեզ կառուցում տաճար,
Աղոթքներ անում` խորամանկ ուսին...
Ասա՛, ի»նչ անի փրկության համար
Անդա՛րձ մեղավոր իմ կորած հոգին...

ԵԺ II էլ ինչո՞վ լցնեմ ես իմ սիրտը սին,
Էլ ինչպե՞ս տեսնեմ արևը պայծառ
Եվ ի՞նչպես նայեմ աստղերի լույսին:
Ասա՛, ի՞նչ անեմ,որ պարզ ու արդար
Հոգիս զրնգտ ու սիրտս խոսի...

I տպ 510 Նախամարդկային բնազդով մթին...
514-516 Հսկայի վերջին հառաչով անհուն:
Չէ՛, տարբեր չէինք մենք էլ գազանից.
Հոշոտում էինք-ու ոռնո՛ւմ, ոռնո՛ւմ...
515-516 Չէ՛ինք տարբերվում ո՛չ մի գազանից.
Չէինք տարբերվում և ո՛չ մի բանում:-
518-521 Օ՛, թա՛նկ էր այնժամ մարդկային մորթին-
Այնքան զորեղ էր կամքը նրանում...
ՈՒ կռվում էինք-անողոք ու հին,
Մարդկային վերջին կամքի օրրանում
524 —525 Այլանդակ գրկում կորավ ամեն բան։
Ու տիրեց մռայլ երազը Չարի,
528 Դուք պատվով անցաք ձեր փառքի ճամփան...
530 Ձյունագիշերի քրքիջների տակ։
562 Տոնելով հուռթի Հարսնիքը Մահի`
581 Չկա մեզ համար այլևս արատ,
584 Բայց Մեհյան չըկա մեր շրջակայքում...

Եժ II 584 Մենք-զոհ, մենք—դահիճ` մեր արնոտ ձեռքում
I տպ 587—588 Հեռուն` լեռներից իջնում էր մի ուղխ,
Հասնում էր հոգուս կարկաչը նրա։
591—597 Ա՜խ, գյուղակների շուրջպարը սիրուն՝
Դաշտերի ոսկի Հեռաստանի մեջ