Հոների արքա, գահակալել է մ. թ. 443—453 թթ.' իր մահը։ Մի քանի անգամ արշավել է Հռոմեական կայսերության վրա, գրավել տերիտորիաներ Արևելյան Կայսերությունից, պաշարել մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, դարձրել հարկատու։ Վերջին արշավանքին (452թ.) ներխուժում է նաև Արևմտյան Կայսերության սահմանները, պաշարում Հոոմը։ Աթթիլայի արշավանքները զգալիորեն արագացնում են Կայսերության քայքայումն ու կործանումը։ Տեքստում պահպանված է անվան Չ-ի գրության ձևը։
Թեոդոսը-—Հոոմեական Կայսերության արևելյան հատվածի կայսր
Թեոդոս II-ն է, գահակալել է մ. թ. 408—450 թթ»։ Ռազմական ուժերով թույլ էր և մի քանի անգամ ստիպված է եղել ստորացուցիչ
պայմաններով հաշտություն խնդրել Աթթիլայից 448 թ մարդիկ է
ուղարկել հոների երկիր' Աթթիլային սպանելու հանձնարարությամբ։
Ներ (Հռոմեական Ներոն կայսեր անունից)—ըստ քրիստոնեական առասպելի' ապստամբ մեկը Քրիստոսի դեմ, որ աշխարհի Վերջից անմիջապես առաջ պետք է որ մեծ չարիքներ պատճառի աշխարհին, բայց և պարտվի Քրիստոսից, որից հետս աշխարհը պետք է կործանվի։ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶ
(է։ *2)
Սկսել է գրել 1917 թ. դեկտեմբերին Երղրումոլմ , ավարտել է
3918 թ• փետրվարին Թիֆլիսում
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ II հատորում։ Տպագրվում է
նույնից:
Բնաբանն առնված է Աթ. Խնկոյանի (Խնկո-Ապեր—1870—1935) -«Գյուղացին և արջը» չափածո հեքիաթից։
Սաղամանդրա (սաղամանդր կամ սալամանդր)—Սրա լերկ մորթը արտադրում է կիզիչ հյութ, հավանաբար, դրա համար էլ հնում հյուսվել է առասպել, թե իբր միակ կենդանին է, որին՝ չի կարող ֊վնասել կրակը։ Չ.-ն ակնարկում է այդ առասպելը։
Իսանակյան եղբայր Ավետիք... Աջալ Ալաներ չեն օյակօիլ
կյանք— Խոսքը վերաբերում է բանաստեղծ Ավետիք Ւսահակյա-