Մռնչող Ատլանտի՜կ էր.
Ուրի՛շ էր:
Ասում են` թե պայթի հյուլեն`—
Աշխարհնե՜ր կըքանդե նրա ուժը:
Հյուլեի տարրը թե հալչի —
Մեն մի Տատիկ հյուլեն
Երկրներ, լեռնե՜ր կըհալե:
Էդպես,
Հոսում էր ուղեղն Իլյիչի —
Տարրալուծված հյուլե:
Եվ գիտե՜ր, գիտե՜ր Իլյիչը
Բազմություններ կռել:
Գիտեր կամքեր հազար
Իրար բերել:
Կառներ կամքը ռսի,
Կամ գերման, կամ չին բանվորի —
Հագոյի կամքին կըկապեր:—
էսպե՜ս կռեց բռունցքը
Բանվորական դասի
Եվ դրեց անունը —
388
Որ ծնվեր հանճար մի էնպիսի,
383—477
փխ Գիտե՜ր, գիտե՜ր Իլյիչը բազմությաններ կռել...
. . . . .
Բայց կամա՜ց, կամա՜ց, ընկերներ...
Մոտենում է ոստիկանը:
Գալիս է:
Ստիպված եմ կտրել ակամա
Ես կարմիր հուշերս: —
Թողեք երթամ հիմա:
Կգամ — գիշերը:
Գիշեր:
Մշուշ:
Փարիզ:
Ելնելով մշուշից,